Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան (պատմական՝ Սիս) շրջանի անտառածածկ տարածքում։ Նշվում է, որ 4 տարբեր կետերում սկսված հրդեհը քամու պայմաններում արագ տարածվել է ու գիշերվա դրությամբ մոխրի վերածել ավելի քան 200 հա տարածք՝ հայտնում է Daily Sabah-ը։
Ադանայի նահանգապետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տարհանվել են հարակից 6 գյուղի բնակիչները՝ ընդհանուր առմամբ 800 տուն։ Հրդեհի մարմանը մասնակցել են մեծ թվով հրշեջներ։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են 2 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, որոնց գործողությունները գիշերվա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Նշվում է, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել հրդեհը մեկուսացնել։
Ըստ Ադանայի նահանգապետի՝ հիմնավոր կասկածներ կան, որ հրդեհը միտումնավոր հրկիզման հետևանք է, քանի որ այն ծագել է միանգամից 4 կետում։