Մայիսի 5-ին՝ ժամը 10:01-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ 2-րդ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում թափվել են մոտ 3 խմ քարեր։
Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին՝ տեղի ունեցած քարաթափման հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է: