Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Սպիտակ տան ղեկավարը երկրի քաղաքացիներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կրկին «առաջ է շարժվում», չնայած կորոնավիրուսի համավարակը ԱՄՆ-ում խլել է հարյուր հազարավոր կյանքեր և խարխլել երկրի տնտեսությունը:
«ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց ես կարող եմ քաղաքացիներին ասել, որ Ամերիկան կրկին առաջ է շարժվում՝ վտանգն ու ճգնաժամը վերածելով հնարավորության՝ կրկին հզորանալով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: