Թվում է, թե ավելորդ է խոսել մեր տիրապետության տակ եղած հողերում մշակութային վանդալիզմի մասին, սակայն միայն թվում է:
Հայկական հազարամյա պատմությունն ու մշակույթը վաճառվում են շատ թանկ չէ՝ մի քանի հարյուր հազար դրամով:
Հենց Հայաստանի քաղաքացիներն են ՀՀ սեփականություն հանդիսացող հուշակոթողները ջրի գնով վաճառում, հաճախ էլ ոտնակոխ անում պատմական շերտը թանկարժեք մետաղ գտնելու համար:
Մասնագետները կարծում են՝ հնավայրերին արգելոցի կարգավիճակ է պետք տալ, բայց ոչ մի օրենք խնդիրը չի լուծի, եթե չփոխվի մշակույթի նկատմամբ հանրային վերաբերմունքը:
Մերօրյա գանձագողերի ու գանձագողությունը բացառելու առաջարկների մասին է Քրիստինե Ոսկանյանի ռեպորտաժը: