• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Այսօր Վարդավառ է. Հայ... 10:01
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանն արգելափակում է միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
Հասարակություն
19:4019 Մար, 2021

Ադրբեջանն արգելափակում է միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Այլընտրանքային ժողովրդավարական բարեփոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացրել է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները:
 
Հարց.- Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։
 
Պատասխան.- ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով գտնել տևական լուծում, որը կսահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի ջանքերին։
 
Հարց.- Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձևի պահանջների հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, արդյոք կառավարությունը կարծո՞ւմ է, որ կողմերը կատարել են բանաձևի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձևի հետևյալ ձևակերպումներում. «հրաժարվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգելափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գերիների և այլ պահվող անձանց և զոհերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղծման, մասնավոր սեփականության ոչնչացման և կատարված ռազմական հանցագործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»։ 
 
Պատասխան.- Գերիների փոխանակման հարցը հրադադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախնդրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռազմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջև ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճելի հարցերից մեկը։
 
Հարց.- Ադրբեջանը նախկինում բազմիցս քննադատել է ԵՄ-ին և անդամ երկրներին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունը, մասնավորապես, հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել՝ ԵՄ մոտեցումները որակելով միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված, որը կարող է փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ Իլհամ Ալիևը 2020թ. դեկտեմբերի 24-ին դիմելով ֆրանսիացի, բելգիացի և հոլանդացի քաղաքական գործիչներին, նրանց անվանել է երկերեսանիներ, կոչ անելով՝ բացել աչքերը և նայել իրականությանը։ Ալիևը նաև ասել է. «Թո՛ղ այդ բանաձևերն անեծք լինեն ձեզ համար»։ Ինչպիսի՞ հետևանքներ են ունեցել այդ հայտարարությունները Լյուքսեմբուրգ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով այս իրողությունները և անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը՝ որքանո՞վ է պատեհ ունենալ այդպիսի համագործակցություն Ադրբեջանի հետ՝ ներառյալ ԱլԳ ձևաչափում։
 
Պատասխան.- Ադրբեջանը ԵՄ հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության մասնակից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ և անդամ երկրներին ներգրավվել ո՛չ միայն կառուցողական, այլև՝ քննադատական երկխոսության մեջ Ադրբեջանի հետ։ Այս կերպ ԵՄ-ն կարող է կարևոր դերակատար դառնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքը և մարդու իրավունքները հարգելու համատեքստում։
 
Հարց.- 2020թ. նոյեմբերի 19-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարություն արեց ԼՂ իրավիճակի վերաբերյալ։ Լյուքսեմբուրգի կառավարությունը դրանից ի վեր տեսե՞լ է կոնկրետ զարգացումներ տարածաշրջանում ԵՄ պահանջների առումով։ Եթե ոչ, ինչպիսի՞ խնդիրներ կան և ո՞վ է պատասխանատու դրանց համար։
 
Պատասխան.- Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 10-ի հայտարարությունից ի վեր պահպանվում է մինչ օրս՝ բացառությամբ որոշ միջադեպերի, այնուամենայնիվ, ագրեսիվ հռետորաբանությունը չի վերացել և գերիների փոխանակման հարցը փակուղում է։ Չի անցկացվել նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ ծանր, միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան արգելափակվում է Ադրբեջանի կողմից, դեռևս չկան նախանշաններ հակամարտության տևական լուծման համար։
 
Հարց.- Պատրաստվո՞ւմ է արդյոք ԵՄ-ն օժանդակություն տրամադրել տարածաշրջանի բնակչությանը՝ կանխելու համար հումանիտար աղետն Արցախում։
 
Պատասխան.- ԵՄ-ն հումանիտար աջակցություն ցուցաբերել է տարածաշրջանին ներկայիս ճգնաժամի օրերից, որը կազմել է 6.9 միլիոն եվրո։
 
Հարց.- ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և ԵՄ նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ազդեցություն ունեցե՞լ են այդ երկրի նկատմամբ եվրոպական վիզային քաղաքականության վրա, հատկապես՝ ադրբեջանական դիվանագիտական անձնագիր կրողների համար։
 
Պատասխան.- Վիզային քաղաքականությունը կարգավորվում է Ադրբեջանի հետ 2014 թ. կնքված վեզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերով, և այդ առումով ոչինչ չի փոխվել։
 
Հարց.- Լյուքսեմբուրգը սատարո՞ւմ է ԵԱՀԿ կողմից ԼՂ-ում դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Կարո՞ղ է ԵԱՀԿ-ն դերակատարություն ունենալ տարածաշրջանում ռազմական հանցագործությունների հետաքննության գործընթացում։ 
 
Պատասխան.- ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը հնարավոր է բոլոր կողմերի համաձայնությամբ այդպիսի դիմում ստանալու պարագայում։ Լյուքսեմբուրգն աջակցում է այդ առաջարկին և, սկզբունքորեն, ԵԱՀԿ ջանքերին։ ԵԱՀԿ գործառույթը հակամարտությունների կանխարգելումը և դրանց լուծումն է։ Այն չունի որևէ գործիքակազմ՝ զբաղվելու ռազմական հանցագործությունների հետաքննությամբ։
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ310
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ 22:1518 Մար, 2021 Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ Քաղաքականություն
  • Եվրախորհրդարանը վերահաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը Արցախյան պատերազմում 15:2716 Մար, 2021 Եվրախորհրդարանը վերահաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը Արցախյան պատերազմում Քաղաքականություն
  • Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Արցախում պատերազմի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ 17:0124 Փտր, 2021 Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Արցախում պատերազմի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015