Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին Թուրքիայի նախագահ Էրդողանին դատի է տվել՝ պահանջելով «5 կոպեկ» փոխհատուցում, գրում է ermenihaber-ը:
Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում Քըլչդարօղլուի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, նրան անվանելով «վիժվածք, աներես ու անբարո»:
Այդ արտահայտությունների համար էլ ընդդիմադիր կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ՝ վերջինից պահանջելով խորհրդանշական «5 կոպեկ» փոխհատուցում։