Թուրքիայի իրավապահները բերման են ենթարկել 159 մարդու, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ երկրի առաջատար համալսարաններից մեկի ռեկտորի պաշտոնում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշանակման՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողներն իրենց բողոքի ցույցը սկսել էին մոտ մեկ ամիս առաջ՝ ռեկտորի պաշտոնում Մելիհ Բուլուի նշանակումն անվանելով ոչ ժողովրդավարական: Նոր ռեկտորի նշանակումը բոյկոտել է նաև համալսարանի դասախոսական կազմը:
Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել՝ «չնայած նախազգուշացումներին՝ բուհի դիմաց ակցիան չդադարեցնելու պատճառով»: Ի դեպ, դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: