• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նոր մոդել․ թոշակառուների համար՝ տունը փողի վերածելու մեխանիզմ Նոր մոդել․ թոշակառուների համար՝... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 19.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.06.2026 20:52
Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ. Ղալիբաֆ. «Հարևաններ» Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն... 20:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել. վարչապետ
Քաղաքականություն
18:0109 Հոկ, 2020

Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը ներկայացնում ենք ստորև:

««Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու»,- պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար»,- շարունակում է Փաշինյանը:

La Republica - Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:

La Republica - Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:

Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

La Republica - Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:

Նիկոլ Փաշինյան - Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:

La Republica - Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից:

Նիկոլ Փաշինյան - Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, որի զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

La Repubblical - Մոսկվան կմիջամտի՞ արդյոք առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։

Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:

La Republica - Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:

Նիկոլ Փաշինյան – Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:

La Republica - Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:

Նիկոլ Փաշինյան – Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:

La Republica – Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:

Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին:

La Republica – Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:

Նիկոլ Փաշինյան - Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, և այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել:

La Republica - Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաև:

Նիկոլ Փաշինյան - Այո, քանի որ որդիս, որ 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:

Դիտումների քանակ618
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026
  • Գիտնականների համաժողովում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվի՛ր, որ հաղթես» շարժման նոր ռազմավարությունը 22:2719 Հնս, 2026
  • Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:1419 Հնս, 2026
  • Հարցազրույց Սերգեյ Դանիելյանի հետ 22:0619 Հնս, 2026
  • Ցուցադրական մեղվանոց՝ Գառնիում 21:5419 Հնս, 2026
  • Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր 21:4719 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 19. 2026 21:3619 Հնս, 2026
  • COP17-ն ու երիտասարդները 21:2119 Հնս, 2026
  • Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց 21:1019 Հնս, 2026
  • Ռազմական ուժի կիրառման առումով իմ լիազորությունները սահմաններ չունեն. Թրամփ 21:0919 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Firebird-ի ԱԲ գործարանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան 21:0019 Հնս, 2026
  • Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5819 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.06.2026 20:5219 Հնս, 2026
  • Եթե մարդիկ հասկանան, թե ուր է շարժվում Հայաստանը՝ ներդրումները կավելանան. Կոլման 20:4619 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ 20:4019 Հնս, 2026
  • 7-րդ «Վարկանիշային ցուցահանդես»-ը՝ Նկարիչների միությունում 20:3419 Հնս, 2026
  • Հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ը․ ԿԲ 20:2819 Հնս, 2026
  • ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ 20:1819 Հնս, 2026
  • Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում 20:0419 Հնս, 2026
  • Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները 20:0219 Հնս, 2026
  • Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները 19:3419 Հնս, 2026
  • Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր 19:2619 Հնս, 2026
  • Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է այցը ԱՄՆ Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական խոսքերից հետո 19:1319 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Դա է պետության զարգացման գրավականը. վարչապետը՝ նոր բան իմանալու մասին 19:0019 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել 18:5719 Հնս, 2026
  • Ակտիվ կենսակերպ՝ առողջ տղամարդ 18:4519 Հնս, 2026
  • Եվրոպան սխալվում է՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել ուժի դիրքերից. Պեսկով 18:3619 Հնս, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին 18:2519 Հնս, 2026
  • Եվրոպայի ապագան կերտվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով. Զելենսկի 18:1919 Հնս, 2026
  • Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով 18:1219 Հնս, 2026
  • Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:0619 Հնս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. Գյուլեր 17:5519 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ճշտել է ընտանիքում ընտրողների թիվը, հետո կատարել բարեգործությունը. ՀԿԿ 17:4619 Հնս, 2026
  • Անտառի վնասատուներն ու ավիացիոն սրսկումը 17:3519 Հնս, 2026
  • «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 17:2519 Հնս, 2026
  • ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները 17:1119 Հնս, 2026
  • Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում 17:0319 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «700 000-ով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0019 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:5119 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են 16:4219 Հնս, 2026
  • Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար 16:3419 Հնս, 2026
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 16:2719 Հնս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին 16:2319 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ 16:1519 Հնս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան 16:0319 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները. դիմումի ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 15:5919 Հնս, 2026
  • Վաշինգտոնն ու Թեհրանը փակում են ռազմական էսկալացիայի էջը. TRIPP-ը՝ հնարավորություն Իրանի համար 15:5719 Հնս, 2026
  • «Պատրաստվում եմ 20 ստանալ», «Դժվար առաջադրանքներ կան». անցկացվեց մաթեմատիկայի միասնական քննությունը 15:4819 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին 15:4419 Հնս, 2026
  • Ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա հոսպիտալացված քաղաքացի 15:3819 Հնս, 2026
  • Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 15:3119 Հնս, 2026
  • Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը 15:2619 Հնս, 2026
  • Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին 15:2519 Հնս, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը 15:1719 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 15:0719 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-Իրան համաձայնությունը և դրա ազդեցությունը Հայաստանի ու ԹՐԻՓՓ-ի վրա. փորձագետներ 15:0019 Հնս, 2026
  • Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ ԱՄՆ-ի հետ գործարքի մասին 14:5819 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն 14:4319 Հնս, 2026
  • Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս 14:3019 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 14:1619 Հնս, 2026
  • Բուլղարիան կարող է վետո կիրառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի դեմ 13:5919 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում 13:5219 Հնս, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 13:4019 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ 13:2919 Հնս, 2026
  • Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև խորհրդարանում. Արթուր Հովհաննիսյան 13:1919 Հնս, 2026
  • ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 13:0919 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Հայաստան» դաշինքի երկու թեկնածուներ մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար 13:0019 Հնս, 2026
  • ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը հանել ենք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից. Մադյար 12:5919 Հնս, 2026
  • Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:4519 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ 12:3419 Հնս, 2026
  • ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում 12:2419 Հնս, 2026
  • Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել 12:1619 Հնս, 2026
  • Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ 12:0919 Հնս, 2026
  • Մոջթաբա Խամենեին՝ Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ 12:0119 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար 11:5419 Հնս, 2026
  • Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ 11:4719 Հնս, 2026
  • Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ 11:4119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները 11:3319 Հնս, 2026
  • Ձերբակալվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 11:3319 Հնս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը 11:2919 Հնս, 2026
  • Միացյալ Նահանգները Իսրայելի միակ հզոր դաշնակիցն է աշխարհում. Վենս 11:2419 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները 11:1519 Հնս, 2026
  • Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 11:0219 Հնս, 2026
  • Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց 10:5119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար 10:4219 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 10:3619 Հնս, 2026
  • Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները չեղարկվել են 10:2419 Հնս, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ 10:1119 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015