• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:1105 Հոկ, 2020

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը չինական Caixin Media-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը:

Հարց - Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:

- Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:

Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների:Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:

Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:

- Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից և հատում են սահմանը:

Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:

Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական և եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում և այնտեղ ևս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են:

Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու և հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա:

Հարց- Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, և խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձևաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում:

Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը:

- Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:

Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է և ամեն բան ոչնչացնում:

Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին:

Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

Հարց- Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի Հանրապետության հետ: Ոմանք կոչ են անում դե յուրե ճանաչել այդ պետությունը: Իսկ ադրբեջանական կողմի միակ տարբերակը տարածքներն ազատագրելն է: Դուք կընդունե՞ք դա: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս բախումից հետո:

- Դուք երկու հարց տվեցիք՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու կամ գուցե որևէ տեսակի համաձայնագիր ստորագրելու մասին: Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որևէ բանակցություն և պնդում է, թե կա միայն մեկ լուծում, և դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան և խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել և սպասել, մինչև կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար և չբարդացնել խաղաղության գործընթացը:

Իհարկե, ներկայիս պատերազմի և ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի: Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական և համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին:

Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից:

Հարց -Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, պնդում, որ հայերը և Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձևերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձև՝ ներկա իրավիճակով պայմանավորված:

- Այս պահին ամեն ինչ սեղանին է, և մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:

Հարց - 15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:

- Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանք արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից և մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց և ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, և կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արևելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի և շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, և նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ և կռվել իրենց երկրի համար:

Հարց - Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, և կամավորները չեն շարունակի կռվել:

- Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետևյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժ չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան և գտնել խաղաղ լուծում:

Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք և ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:

Հարց - Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջև: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:

- Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաև այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով և օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաև ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր և գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միևնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարևանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլևս չեն հեռանում:

Հարց - Մինչև այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

- Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետև ԵՄ և այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլև քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

Հարց - Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:

- Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը և թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաև աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի և իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արևելք, արևմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաև Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:

Հարց - Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:

- Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:

Հարց - Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, և երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:

- Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետև կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի միջև, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետև Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:

Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ և միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:

- Շնորհակալություն, պարոն նախագահ:

Դիտումների քանակ448
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո 12:1621 Սեպ, 2026
  • Եվս մեկ ձեռքբերում հայագիտության ոլորտում 12:0621 Սեպ, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը նոր էջ է ՀՀ քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար․ ՆԳՆ 11:4921 Սեպ, 2026
  • «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին 11:3221 Սեպ, 2026
  • Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան 11:1921 Սեպ, 2026
  • Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 10:5021 Սեպ, 2026
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015