ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։
«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,- ասել է նախարարը։