Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է վերացնելու Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պայմաններում։
Հայտարարությունը հնչել է, երբ կիրակի Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Դրանցից մեկը հարվածել է Ալ Դաֆրայի շրջանում գործող «Բարակա» ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորին՝ առաջացնելով հրդեհ։