Պարզվում է՝ մեր երկրի դեմ արդեն մեկ տարուց ավելի համառորեն տարածվող կեղծ տեղեկությունները համակարգվում են Կրեմլում: Օրերս գաղտնազերծված փաստաթղթերն են փաստում, որ հիբրիդային հարձակումների կազմակերպիչը Մոսկվան է: Իսկ քարոզչության թիրախում Հայաստանի իշխանությունն է: Փորձում են վարկաբեկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստվերել խաղաղության գործընթացը, վնասել հայ-ադրբեջանական հարաբերությունները, խորացնել Հայաստանի քաղաքական ուժերի միջև թշնամանքը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան