Երևան քաղաքի ներսում՝ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում, քանի որ Երևանը համարվում է մեկ համայնք և վարչատարածքային առումով առանձին բնակավայրեր չունի, հայտնում են ՆԳՆ-ից։
Բացառություն են կազմում միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները, ովքեր պետք է ներկայացնեն համապատասխան վկայական կամ ԿԸՀ-ի կողմից տրված տեղեկանք։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակում են ըստ գտնվելու վայրի դիմումների ընդունումը, որոնք վաղվանից կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն։
Միաժամանակ ՆԳՆ-ից հայտնում են, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։
Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում։