Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ ՆԳՆ-ից ստացել են Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը։
Հիշեցնենք՝ Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նրան ձերբակալել են Արաբկիրում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Օսիպյանի գրառումներից մեկն է ցույց տվել Փաշինյանին, որը վերջինս վարչապետին հանդիպելուց առաջ էր հրապարակել։
.png)