Ոստիկանները կասեցրել են Հայաստանում ասիական հանցավոր խմբի գործունեությունը: Խումբը ստեղծել էր կայքեր, որոնցում հնարավոր էր խաղադրույքներ կատարել: Որ այսպես կոչված խաղատունը կեղծ է՝ խաղադրույք կատարողները հասկացել են միայն այն ժամանակ, երբ փորձել են կանխիկացնել հաղթած գումարը: Ի դեպ, դեռևս շարունակում են գործել բացահայտված խմբի հետ փոխկապակցված, սակայն այլ երկրներում գործող ներկայացուցիչները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան