Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում զինված ինչ-որ տղամարդիկ Ղարաբաղի բարբառով սպառնում են իրեն: Փաշինյանը հայտարարել է, որ նրանց թիկունքում ընտրություներին մասնակցող որոշ ուժեր են, որոնք բացահայտվելու են և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով պատժվելու:
Հեղինակ՝ Աննա Զախարյան