Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հայտարարել է, որ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 6-ին: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբոգում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ու համաձայնել հանդիպումն անցկացնել Բրյուսելում:
Եվրամիություն-Ուկրաինա բրյուսելյան հանդիպմանը կմասնակցի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: