Միացյալ Նահանգների Լուիսվիլ քաղաքում բողոքի ալիքը հասել է գագաթնակետին: Հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու դատարանի որոշման դեմ, որի դատավճռի համաձայն ոչ ոք մեղավոր չի ճանաչվել Բրիոնա Թեյլորի սպանության համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Բուժհաստատության աշխատակից 26-ամյա Թեյլորը մահացել էր ոստիկանների՝ նրա տուն ներխուժման ժամանակ արձակած բազմաթիվ կրակոցների հետևանքով:
Դատարանի որոշմամբ՝ ոչ մի իրավապահի մեղադրանք չի առաջադրվել: Լուիսվիլում հայտարարվել է արտակարգ դրություն, կենտրոնացվել են ազգային գվարդիայի ուժեր:
Ցույցի ժամանակ իրավապահների ու ակտիվիստների միջև բախումներ են գրանցվել, որի ժամանակ կրակել են երկու ոստիկանների: