Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում: Ակտիվիստները բողոքում են երկրում կորոնավիրուսի համավարակի կարանտինային ռեժիմի դեմ: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Հարյուրավոր քաղաքացիներ պահանջում են դադարեցնել COVID-19-ով պայմանավորված խստացված միջոցառումները: Անկարգությունների ժամանակ լուրջ բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների ու իրավապահների միջև, որի հետևանքով բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ: