Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկի բնակիչները իններորդ շաբաթ օրը դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ձերբակալված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Ֆուրգալի համակիրները հավաքվել են Խաբարովսկի կենտրոնում՝ երկրամասի կառավարության շենքի մատույցներում: Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ:
Քաղաքի վարչակազմի գնահատմամբ՝ ակցիայի մասնակիցների թիվը հազար է, մինչդեռ տեղական լրատվամիջոցների հավաստմամբ` ցույցերին մասնակցում է ավելի քան 8 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Խաբարովսկի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին մեղադրում են 2000-ականներին մի շարք ձեռներեցների սպանությունների կամ մահափորձերի կազմակերպման գործում: