Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը, որը մեղադրվում է սպանություններ կազմակերպելու և ձեռնարկատերերի դեմ մահափորձեր կատարելու գործով, մերժել է հետաքննության հետ համագործակցելու առաջարկը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով:
Ֆուրգալը քննիչի կողմից արված առաջարկը համարել է սպառնալիք և ճնշում:
Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին Խաբարովսկում և տեղափոխվել Մոսկվա՝ հարցաքննության: