ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում քննարկում է ինը տեղական օրենսդիրներից կազմված աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը կքննարկի ստրուկների ժառանգներին փոխհատուցում վճարելու հարցը, հայտնում է Associated Press- ը:
Նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, շուտով ստորին պալատը նույնպես որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: Պարբերականը նշում է, որ թիրախային խումբը պետք է որոշի, թե ինչպես և որքան փոխհատուցում կտրամադրվի ստրուկների ժառանգներին:
Օրենսդիրների կարծիքով,սևամորթների գործազուրկությունը, անօթեւանների առկայությունը, դատապարտվածների մեծ թիվն ու կրթական ցածր մակարդակը ստրկատիրության ցավոտ հետևանքներն են։
Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, որ ԱՄՆ բնակիչների 73 տոկոսը դեմ է արտահայտվել սևամորթ ամերիկացիներին փոխհատուցում վճարելուն, ինչպես նաև դաշնային բյուջեից միջոցներ հատկացնելուն: Բացի այդ, ամերիկացիների 56 տոկոսը նաև չի պաշտպանել Համադաշնային գեներալների անունով ռազմաբազաները վերանվանելու գաղափարը, 42 տոկոսը՝ վեանվանմանը կողմմ է արտահայտվել։