ԱՄՆ Լուիզիանա նահանգում քիմիական գործարան է այրվում՝ գրում են ամերիկյան լրատվամիջոցները: Հսկա շինությունը ծածկված է ծխի հաստ շերտով: Իշխանությունների հրահանգով փակվել է մոտակա մայրուղին: Հարևանությամբ ապրող բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տնից, փակել դռներն ու պատուհանները:
Արտակարգ պատահարի պատճառը, ամենայն հավանականությամբ, Լորա փոթորիկն է եղել: Բնական աղետի թիրախում են եղել հենց Լուիզիանա, Թեքսաս եվ Կանզաս նահանգները: Քամիների արագությունը հասել է 240 կմ/ժամի, ինչը լուրջ վնաս է հասցրել: Մահացել է վեց մարդ, մոտ 800 հազար տուն հոսանքազրկվել է: