Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Հանրապետական կուսակցության համագումարում ելույթ ունենալով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին, անդրադարձել Դեմոկրատական կուսակցությանը՝ անվանելով այն արմատական շարժում՝ հայտնում է РИА Новости-ն:
Թրամփը նաև հայտարարել է, որ ինքն աֆրոամերիկացիների համար ավելին է արել, քան ցանկացած նախագահ՝ Աբրահամ Լինքոլնից հետո։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը աչքի է ընկել մի շարք խոստումներով: Թրամփը խոստացել է, որ շատ մոտ ապագայում Ամերիկան պատվաստանյութ կստեղծի կորոնավիրուսի դեմ, կլինի առաջին երկիրը, որը կին տիեզերագնաց կուղարկի Լուսին, ամերիկյան դրոշը կծածանվի նաև Մարսի վրա:
«Մենք կսկսենք տիեզերքում ամերիկյան առաջնորդության նոր դարաշրջանը»,- ասել է Թրամփը: