Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծումը իշխանության զավթման փորձ է և սպառնացել է «համարժեք միջոցներ» կիրառել: Թեմային է անդրադարձել Интерфакс-ը:
«Նրանք պահանջում են իշխանությունն իրենց փոխանցել: Մենք դա միանշանակ ենք գնահատում՝ դա իշխանությունը զավթելու փորձ է իր բոլոր հետևանքներով»,-հայտնել է Բելառուսի նախագահը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելառուսական ընդդիմության խորհուրդն առաջին նիստը կանցկացնի ու մամուլի ասուլիս կհրավիրի: Առաջին նիստի ժամանակ կորոշվի խորհրդի կառույցը, գործունեության սկզբունքներն ու կձևավորվեն իշխանության դեմ պահանջները: