Բելառուսի զանգվածային ակցիաների ժամանակ մահացել է երրորդ ցուցարարը: Այս մասին հայտնում են հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ գրում է РИА Новости-ն:
Մինսկում ցույցի ժամանակ վրաերթի է ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Վրաերթից առաջ երիտասարդը գտնվել է երթևեկության գոտում: Վարորդը նրան զգուշացրել է վտանգի մասին և խնդրել տեղափոխվել մայթ, սակայն երիտասարդն անտեսել է նրա զգուշացումները: