Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Բելառուսում զարգացող իրադարձությունները՝ գրում է Russia Today-ը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ Բելառուսի քաղաքական ճգնաժամին արտաքին միջամտության ցանկացած փորձն անընդունելի է և կարող է անարդյունավետ լինել:
Գերմանական կողմն իր հերթին հայտնել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է դադարեցնեն խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները, երկխոսություն սկսեն ընդդիմության հետ ու անմիջապես ազատ արձակեն քաղբանտարկյալներին:
Կողմերը հայտնել են, որ շահագրգռված են Բելառուսում իրավիճակի արագ կարգավորմանը: