Իրանում կորոնավիրուսից բուժվել է 106-ամյա տարեց տղամարդը: Նա ապաքինվել է վիրուսի հայտնաբերումից 14 օր անց: Այդ մասին հայտնում է Irna գործակալությունը:
Զանջան քաղաքում էլ ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել 102 տարեկան մի կին: Կորոնավիրուսի դեմ կարողացել է պայքարել նաև 89 տարեկան տղամարդ: Նա 20 օր հետո է դուրս գրվել հիվանդանոցից:
Ներկայումս Իրանում գրանցված է կորոնավիրուսային վարակի 55743 դեպք, մահացել է 3452 հիվանդ, 19736-ն ապաքինվել է: