Իրանի առողջապահության համակարգն ու ենթակառուցվածքները հզոր են և կորոնավիրուսի հավանական սրման դեպքում կարող են հաղթահարել մարտահրավերները: Այս մասին Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրանն այն երկրների շարքին է դասվում, որտեղ կորոնավիրուսի վարակի շատ դեպքեր են գրանցվել: Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են Իրանում կորոնավիրուսից մահացության 2378 դեպքի մասին, մինչդեռ վարակվածների թիվը հասնում է 32.332-ի: