ԱՄՆ իշխանությունները չեն նախատեսում ճնշում գործադրել Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի վրա՝ նավթի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը կդիմի այդ քայլին, եթե Միացյալ Նահանգների նկատմամբ «անարդարացի վարվեն», Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը բացատրել է, որ անհրաժեշտության դեպքում որպես ճնշման գործիք կկիրառվի տուրքերի ներմուծումը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերջապես համաձայնության կգան նավթի արդյունահանման հարցում, այն կնվազեցնեն՝ առանց Վաշինգտոնի «օգնության»: Թրամփը համոզված է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Սաուդյան Արաբիան «շատ են տառապում» գների անկման պատճառով: