BBC-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին հորդորել է կորոնավիրուսի մասին չճշգրտված լուրեր չտարածել:
«Շատ կարևոր է, որ որոշ լրատվամիջոցներ դադարեն կեղծ լուրեր տարածելն ու վախի, խուճապի մթնոլորտ առաջացնելը: Դա անհավատալի է: Ես կարող էի զանգահարել նրանց, բայց միևնույնն է: Կարծում եմ, որ նրանք պարզապես վարկանիշ են հետապնդում», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, CNN- ի մասին քննադատական գրառում էր արել թվիթերի միկրոբլոգում, բայց չէր մանրամասնել, թե որն է իրականում քննադատության պատճառը: Նախկինում էլ քննադատել էր New York Times-ին ու Washington Post-ին: