Միացյալ Նահանգների՝ հիվանդության վերահսկողության ու կանխարգելման կենտրոնները երկրի բնակչությանը հորդորում են հանրության շրջանում դիմակներ կրել՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
Միացյալ Նահանագների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն հայտարարել է, որ դիմակ կրելը կամավոր հիմքով կլինի, և նա չի հետևի խորհրդին ու դիմակ չի կրի:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն այժմ համարվում է վարակի էպիկենտրոն, քանի որ վարակակիրների թվով առաջատար է: