Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոն 120 հազարի՝ գրում է Worldometers կայքը: Մահացածների թիվը գերազանցում է 59 հազարը: Ապաքինվել է մոտ 230 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը՝ 277.475 մարդ: Մահացել են 7400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 11.827 է, մահացությանը՝ 14.681-ը: Իտալիային հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119.199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11.198 մարդ: Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91.159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1275: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82.165 է, մահացությունը՝ 6507 է: Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3326 մարդ: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53.183 է: Մահացածների թիվը կազմում է 3294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38.168 է, Թուրքիայում՝ 20.921, Շվեյցարիայում՝ 19.606։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 156 դեպք կա, Ռուսաստանում` 4149:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։