Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 34 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 770 է՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 720, բացասական թեստերը՝ 3477, մահվան ելքերը՝ 7: