Չինաստանում երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը: Այսօր երկրում հայտարարվել է հիշատակի օր: Չինաստանում COVID-19 վարակից մահացել է ավելի քան 3300 մարդ: Երեք րոպե լռությունից հետո մեքենաները, գնացքները, նավերն ազդանշան են հնչեցրել, պետական դրոշները կիսով չափ խոնարհվել են ի հիշատակ Չինաստանի զոհերի՝ գրում է BBC-ն:
Կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել էր Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անցյալ տարի: