Այսօր՝ մարտի 30-ին, Բալթիկ և Սև ծովերում Ռուսաստանի սահմանները գտնվում են ԱՄՆ-ի, Շվեդիայի և Նորվեգիայի մի քանի հետախուզական ինքնաթիռների ուշադրության կենտրոնում:
Ըստ EADaily-ի՝ Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ, վաղ առավոտից գործում է ամերիկյան հետախուզական երկու ապարատ՝ RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռը և RQ-4B-40 անօդաչու սարքը:
Բալթիկ ծովում էլ՝ Կալինինգրադի շրջանի մոտ, թռիչքներ են իրականացնում ԱՄՆ-ի, Շվեդիայի և Նորվեգիայի հետախուզական ինքնաթիռները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ակտիվությունը Ռուսաստանի սահմաններում ամեն տարի աճում է, ընդյալնվում են ՆԱՏՕ-ի ցամաքային և ծովային ուժերը, դաշինքի անդամ պետությունների տարածքում տեղակայվում է Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգը: