Իռլանդիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Ռուսաստանի հետախուզական գործակալությունները ակտիվորեն գործում են երկրի ներսում և առափնյա շրջաններում: Ըստ The Sunday Times պարբերականի, ռուս գործակալների նպատակն է պարզել օպտիկամանրաթելային մալուխների ճշգրիտ գտնվելու վայրը: Դրանք անցնում են օվկիանոսի հատակով և կապում են Եվրոպան Ամերիկայի հետ:
Հենց Իռլանդիան է այն կետը, որտեղից հաղորդակցման մալուխներն ապահովում են ինտերնետ կապը երկու մայրցամաքների միջև: The Sunday Times-ը գրում է, որ ռուս գործակալները կարող են պարզել թույլ տեղերը ապագա հնարավոր դիվերսիաների համար: Ավելի վաղ այդ գործունեության իրականացման համար կասկածվում էին Ատլանտյան օվկիանոսում տեղակայված ռուսական սուզանավերն ու ռազմանավերը: