ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Այդահո նահանգում տեղի ունեցած դեմոկրատների փրայմերիզում հաղթել է կուսակցության մյուս թեկնածու Բեռնի Սանդերսին, հայտնում է Fox News-ը:
Բայդենը 832 պատվիրակ ունի, Սանդերսը՝ 663: Ըստ 18 նահանգում անցկացված նախնական ընտրությունների տվյալների՝ Բայդենը ստացել է 670 պատվիրակի աջակցությունը, Սանդերսը՝ 574-ի: Առաջադրվելու համար հարկավոր է ստանալ 3979-ից պատվիրակից 1991-ի ձայնը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ դեմոկրատ երկու թեկնածուն կորոնավիրուսի պատճառով չեղարկել են նախընտրական հավաքները Օհայո նահանգում: