ԱՄՆ դեմոկրատներն ու հանրապետականները երեքշաբթի անցկացրին փրայմերիզներ: Այդ օրն ամերիկացիները ժամանակավորապես մոռացան կորոնավիրուսի մասին և իրենց նվիրեցին ներքաղաքական կարևոր խնդրին:
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, առանց մրցակցության, հաղթել է 13 նահանգներում անցկացված առաջնային ընտրություններում:
Դեմոկրատական կուսակցությունն առաջնային ընտրություններ է անցկացվել միանգամից 14 նահանգում, և արդյունքներն անկանխատեսելի են: Հիմնական մրցակիցներ են դարձել նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և սենատոր Բեռնի Սանդերսը: Բայդենը ստացել է 390 պատվիրակի աջակցությունը, Սանդերսը՝ 330-ի:
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը սեփական միջոցներից արդեն 700,000 դոլար է ծախսել ընտրապայքարի վրա և դարձել նախագահ Թրամփի ծաղրի թիրախը, երրորդ տեղում է: Ամենայն հավանականությամբ, պայքարը կշարունակեն Բայդենն ու Սանդերսը:

