Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը երկարատև բանակցությունից հետո կարողացել են համաձայնության հասնել:
Երեկ Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ 2020 թվականի աշնանը Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանի ընտրությունը կանցկացվի 120/30 մոդելով: Ըստ դրա՝ ընտրության արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական և 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից:
Եվս երկու կարևոր համաձայնություն է ձեռք բերվել: Մեկը 40-տոկոսանոց պատնեշն է, ըստ որի՝ քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը, ինքնուրույն չի կարողանա իշխանություն ձևավորել: Եվ երկրորդ՝ ընտրություններին անցումային շեմը սահմանվել է 1 տոկոս՝ նախկին 5-ի փոխարեն: