Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ ընտրական հարցերի հետ կապված համաձայնությունը կախված է ոչ միայն իշխանությունից, այլև բոլոր կողմերից: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:
«Ես ցանկանում եմ անդրադառնալ վերջին շրջանի նշանակալից մարտահրավերին, որ ընտրական համակարգի վերաբերյալ համաձայնությունն է: Մեր գործընկերները, ռազմավարական գործընկերների ներկայացուցիչները, որոնց մենք շնորհակալություն ենք հայտնում, կոչ են անում, որ համաձայնության գանք: Համաձայնությունը կախված է երկու կողմերից, ոչ թե միայն մեկից: Մենք վերցրել ենք պատասխանատվություն և ձեռնարկել ենք համապատասխան, արդյունավետ քայլեր»,- ասել է Մամուկա Մդինարաձեն:
Բացի այդ, ըստ բանախոսի, իշխող կուսակցությունը մի քանի օրից կներկայացնի օրենսդրական նոր նախաձեռնություն, որտեղ հաշվի կառնվի, այսպես կոչված, 40 տոկոս համամասնական ընտրակարգի սկզբունքը: