Սիրիայի և Լիբիայի հարցով Թուրքիան հայտնվել է արաբական աշխարհի հետ հակասության մեջ: Կահիրեում տեղի ունեցած Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում մասնակիցները դատապարտել են Թուրքիայի գործողությունները՝ դրանք համարելով միջամտություն որոշ արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է ermenihaber-ը: Անկարան չի ընդունել քննադատությունը և փորձել է վստահեցնել, որ Թուրքիան հարգում է արաբական երկրների տարածքային ամբողջականությունը և կառուցողական դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանում իրավիճակի կայությունն ապահովելու համար: