Թուրքիայում ձերբակալվել են OdaTV ընդդիմադիր լրատվական կայքի տնօրեն Բարըշ Թերքօղլուն ու լրագրող Հուլյա Քըլընչը, տեղեկացնում է ermenihaber-ը: Պատճառը Լիբիայում սպանված Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակցի հուղարկավորության մասին լուրի հրապարակումն է: Նրանց մեղադրել են «հետախուզական գործողությունների վերաբերյալ լուրեր և փաստաթղթեր հրապարակելու» համար:
Ըստ իրավապահ մարմինների՝ լուրի մեջ տեղեկություններ են եղել Թուրքիայի ԱՀԾ-ի սպանված աշխատակցի ծառայության տեղի, կոչման և այլ տվյալների մասին, ինչպես նաև հրապարակվել է նրա լուսանկարը:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհրդի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է կայքի հասանելիությունը: