ԱՄՆ-Թալիբան շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն խանգարում ծայրահեղական ուժերին՝ շարունակել զինված հարձակումները: Հերթական ահաբեկչությունն է կատարվել Քաբուլում մոջահեդների առաջնորդ Աբդուլա Ալի Մազարիի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահը: Հարձակման զոհերի թիվը հասել է 29-ի, վիրավորվել է 61 մարդ, նրանցից շատերի վիճակը ծանր է:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն ավելի ուշ հայտնել է, որ Քաբուլում հարձակումն իրականացրած երկու զինյալները ոչնչացվել են: