«Սուպերերեքշաբթիի» արդյունքները կործանարար եղան ԱՄՆ նախագահի մի քանի դեմոկրատ թեկնածուի համար: Միլիարդատեր Բլումբերգից հետո ընտրապայքարից դուրս եկավ նաև Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Դեռևս անցյալ տարվա վերջին նրան անվանում էին դեմոկրատական ճամբարի առաջնորդ, բայց այդ ժամանակվանից Ուորենին ցուցաբերվող աջակցությունը զգալիորեն նվազել է, և հույս ներշնչող թեկնածուն չկարողացավ հաղթել նույնիսկ իր նահանգում՝ պարտվելով Ջո Բայդենին:
Դեռևս պարզ չէ, թե ում է աջակցելու Ուորենը` Բեռնի Սանդերսի՞ն, թե՞ Բայդենին, որն այսօր մրցապայքարի առաջատարն է:
Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շարքում ևս մեկ կին կա՝ Հավայան կղզիների կոնգրեսական Թուլսի Հաբբարդը: Վերլուծաբանները, սակայն, շատ փոքր են գնահատում նրա հնարավորությունները:
