100 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը: Նրա որդին RPP ռադիոկայանին հայտնել է, որ հայրը՝ Պերուի նախկին վարչապետը, վախճանվել է Պերուի իրենց տանը: Երկու անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Խավիեր Պերես դե Կուելյարը ստանձնել է Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրերի ստորագրման միջնորդի դերը: Առանցքային ձեռքբերում էին Իրանի ու Իրաքի միջև 8 տարի տևած հակամարտությունից հետո նրա շնորհիվ կազմակերպված բանակցություններն ու հրադադարի հաստատումը: