ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է երկրագնդի բոլոր մարդկանց Նոր տարին, բոլորին մաղթել խաղաղություն ու երջանկություն, բայց Ամանորի իր խոսքը հիմնականում ուղղել է երիտասարդությանը:
«Մենք մտնում ենք 2020 թվական՝ անորոշության և անապահովության, անհավասարության և աճող ատելության պայմաններում, աշխարհում ռազմական բախումների և մեր մոլորակի տաքացման պայմաններում:
Ձեր սերունդն առաջնագծում է և ներգրավված է բոլոր ոլորտների գործունեության մեջ: Ես ոգեշնչված եմ ձեր ոգևորությամբ ու վճռականությամբ: Դուք իրավամբ պահանջում եք, որ ձեզ թույլ տրվի մասնակցել ապագայի կերտմանը: ՄԱԿ-ը ձեր կողքին է»,- ասել է Գուտերեշը: Նա նաև հիշեցրել է, որ 2020 թ. նշվելու է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-րդ տարին: