Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնել են, որ ապացույցներ են ձեռք բերել Իդլիբի ապաէսկալացման գոտու արևելյան մասում քիմիական զենքի օգտագործմամբ ձախողված սադրանքի մասին:
«Քիմիական նյութերի օգտագործման հարցում անհրաժեշտ փորձ և հմտություններ չունենալու պատճառով ահաբեկիչները թույլ են տվել արտահոսք տարաներից մեկից: Արդյունքում նրանք չեն կարողացել պայթյուն իրականացնել, և իրենք են թունավորվել»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը մտադիր է առաջիկայում սադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել: