ԱՄՆ Թեննեսի նահանգում մարտի 2-ի գիշերն ավերիչ պտտահողմ է գրանցվել, որի հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 22-ի: Այս մասին հաղորդում է FP-ը, հավելելով, որ շատ են նաև պտտահողմի հետևանքով վիրավոր մարդիկ, ավերվել, վնասվել են բազմաթիվ շինություններ, ամենաշատը տուժել է նահանգային կենտրոն Նեշվիլը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածներին և նրանց ընտանիքներին:
«Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր տուժել են Թեննեսի նահանգում տեղի ունեցած ավերիչ պտտահողմերից: Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Դաշնային կառավարությունն ամբողջ այս դժվարին ժամանակահատվածում ձեր կողքին կլինի»,- Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը: