Ի պատիվ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Վրաստանում գտնվող մեր պատվիրակության, Թբիլիսիում հնչել է հայտնի «Թբիլիսո» վրացական երգը, որը Վրաստանի մայրաքաղաքի յուօրինակ հիմնն է դարձել: Դրան անմիջապես հետևել է «Ով սիրուն, սիրուն» հայկական հայտնի երգը, որը, թերևս, Հայաստանից դուրս ամենահաճախն է հնչում օտարերկրյա կատարողների կողմից:
Երգերի գեղեցիկ կատարմամբ վարչապետ Փաշինյանն ուղիղ միացմամբ կիսվել է Ֆեյսբուքի իր էջում: